Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով․ «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»

Շարմազանով․ «ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա»
12.01.2016 | 21:31

Աշխատանքային այցով Տալլինում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տարածաշրջանային զարգացումներին է անդրադարձել Էստոնիայի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկ Սիլաստե-Էլինգի և խորհրդարանի՝ Ռիգիկոգուի խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Նա երախտագիտությունն է հայտնել Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմային՝ Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու համար: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով՝ «երեք հայտնի սկզբունքների հիման վրա»: Տալլինում Շարմազանովը հանդիպումներ է ունեցել նաև Էստոնիայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ